«Ես մեկն եմ ձեզնից, հետեւաբար իմ երկրում կատարվող ամեն փոփոխություն առնչվում է նաեւ ինձ եւ իմ ընտանիքին»․ Լիլիթ Մուրադյան

11:39   12 հունիսի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։

286937365_2295249637298692_3032361621600148934_n.jpg (194 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրին կից Լիլիթը կիսվել է իր մտքերով․ «Երևակայությունից վերադառնալ իրականություն։

Վերջերս խոսեցի թանկացումների մասին, մարդկանց արձագանքից ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է հաճախ խոսել մեր իրականությանը վերաբերող թեմաներից։ Ինստագրամ- հարթակ, որտեղ մեկը մյուսին է հետևում, ու տպավորություն է, որ անխտիր բոլորը միշտ ուրախ են, անհոգ, ապահովված, ոչնչի կարիք չունեն, երեխաները կուշտ են, հագած կապած մի խոսքով ամեն բան կարգին է։ Բայց ոչ, ո՞ւմ ենք խաբում և ի՞նչու, ասել եմ և կրկնում եմ, ես մեկն եմ ձեզանից, հետևաբար իմ երկրում կատարվող ամեն փոփոխություն առնչվում է նաև ինձ և իմ ընտանիքին», - գրել է Լիլիթը։

285439058_554165602990648_3037620714361837550_n.jpg (235 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում Լիլիթը սպորտային կերպարում էր։ Նա կրում էր բաց երանգի բլուզ, որը համադրել էր ջինսե տաբատի, մուգ կապույտ վերնազգեստի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Մի պարզ ճշմարտություն։ Ժամանակը չես գնի ոչ մի գումարով, բայց մենք այդ ժամանակը վատնում ենք գումար աշխատելու վրա։ Արդյո՞ք ժամանակը մեր կարողանում ենք ծախսել ճիշտ», - գրել էր Լիլիթը։

 



© NEWS.am STYLE