«Օտարացել ենք, ապեր …»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)

13:38   12 հունիսի, 2022

Դերասան Մկրտիչ Արզումանյանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին։

287304655_438362588130469_2801639352802327877_n(1).jpg (198 KB)

Իր միկրոբլոգում դերասանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է վերելակում։ Դերասանը կերպարանք է ընդունել հայելու առաջ։ «Օտարացել ենք, ապեր …», - հրապարակումը մեկնաբանել է նա։

«Մենք բոլորս բաժանված ենք իրարից «Հայկական մեծ պարսպով» : Իրար հավեսը չունենք, իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում: Իրար լսելու ու ընկալելու, արհավիրքներից դասեր քաղելու ունակություն, ցավոք, երբևէ չենք էլ ունեցել և դա շարունակվում է մինչ օրս: Մենք դատապարտված ենք պառակտման: Մենք պատժված ենք իրարով…»,- ավելի վաղ գրել էր դերասանը։

 



© NEWS.am STYLE