21:01 17 նոյեմբերի, 2013Սիրային կախարդախնքը նուրբ երեւույթ է: Ոմանք դրան լուրջ են վերաբերում, ոմանք ծիծաղում են դրա վրա կամ հայհոյում են, ինչպես կարողանում են: Թեեւ մեր ժողովուրդը բավական լուրջ է ու խստաբարո, թեեւ յուրահատուկ հումորի զգացում ունենք, սակայն շատերն են դիմում ինչ-որ տատիկների՝ Ռուբենչիկին կամ Ռուզաննայի գերելու խնդրանքով:
Այժմ մենք ինտերնետի դարում ենք ապրում ու կախարդել հնարավոր է առանց տանից դուրս գալու՝ տեղեկություններ հավաքելով Ցանցից:

Սակայն տնային կախարդանքի հետեւանքներն անկանխատեսելի են: Ընդ որում սա վերաբերում է ամեն տեսակ կախարդության, չէ որ դրա համար մարդիկ դիմում են անհայտ ու անմարդկային ուժերին, որոնց գործողություններն առ այսօր մեկնաբանված չեն: Առավել եւս չի կարելի միանշանակ պնդել, որ այդ ուժերն ուղղված են մարդկանց դեմ: Նախ եւ առաջ դիտարկենք նյութերը, որոնք օգտագործվում են կախարդության ժամանակ: Հին բաղադրատոմսերում կախարդական ըմպելիքը պետք է պարունակի արյուն, հող գերեզմանոցից, սատկած թռչունների ու կենդանիների չորացված մասեր:
Նման ըմպելիքի օգտագործումն արդեն իսկ աղիքային խանգարումներ կարող է հարուցել: Այդ պատճառով նախքան սիրելիին այս տեսակ ուտելիք կամ ըմպելիք տալը, մտածեք ձեր խոհարարկան կարողությունների վերաբերյալ նր կարծիքի մասին, որը փոխվելու է ստամոքսի լվացումից հետո:

Վերերկրյա ուժերի հետ կապը խիստ արգելվում է քրիստոնեական կրոնի կողմից ու ամենամեծ մեղքերից մեկն է հանդիսանում:
Ակնհայտ է, որ արարողության ժամանակ կանչում են սատանային ու նրա ծառաներին: Իհարկե, սատանա սրա դիմաց հոգին է պահանջում, հատկապես, եթե կինը ինքն է խնդրում այդ մասին: Կախարդական ամեն ազդեցություն ունի հակառակ ուժ: Նյուտոնի երրորդ օրենքն ասում է, որ ցանկացած ուժ հավասար է հակազդող ուժին: Այլ կերպ ասած, որքան լավ է ազդում կախարդանքն, այնքան շատ են բացասական հետեւանքները՝ հիվանդություններ, աշխատանքի, բնակարանի կորուստ եւ այլն:

Ինչպես ջրում քար նետելուց հետո ալիքները շրջանաձեւ տարածվում են, այնպես էլ կախարդանքն ազդում է շրջապատի վրա, սովորաբար, երեխաների, ծնողների, քույրերի ու եղբայրների վրա: Ընդ որում հետեւանքները կարող են արտահայտվել շատ ավելի հետո, երբ մարդը չգիտի, որ ժամանակի նախատատիկը կախարդությամբ է զբաղվել:

Ոչ մի կախարդություն հարյուր տոկոսանոց արդյունք չի երաշխավորում: Տան պայմաններում կախարդությունն ավելի վտանգավոր է, քան պրոֆեսիոնալ գուշակի կախարդությունը: Տղամարդը կարող է վերածվել դանդաղկոտ, անզոր արարածի: Կախարդությունից առավելապես տուժում է հենց ինքը կախաեւդվածը: Նա զրկվում է սեփական մտքրեից, զգացմունքներից ու ցանկություններից: Նրաց միակ խնդիրը սիրելի կնոջ կողքին գտնվելն է: Հաճախ խնդիրներ են առաջանում աշխատանքում: Շատ աղջիկներ են վկայում, որ կախարդելուց հետո իրենց զուգընկերները հիմնավորապես փոխվել են: