17:47 12 հունիսի, 2022Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ տոպ եւ կիսաշրջազգեստ, ինչն էլ համադրել է ոճային սանդալների հետ։ Հռիփսիմեի մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։ Երգչուհին չի մակագրել է հրապարակումը, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել․ «Գեղեցիկ», «սիրուն»։

Օրերս տեղադրված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, կադրում ջերմ գրկախառնված էր։ Հռիփսիմեն լուսանկարը չէր մակագրել, փոխարենը մեկնաբանություն էր գրել Մարտին Մկրտչյանը․ «Սերս»։