13:01 12 հունիսի, 2022«12 տարի գերության մեջ» եւ «Իքս մարդիկ» ֆիլմերի աստղ Մայքլ Ֆասբենդերն անցյալ շաբաթ «24 ժամ Լե-Ման» ավտոարշավի ժամանակ վթարի է ենթարկվել, Twitter-ում հաստատել է Porsche Motorsport-ը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանը չի տուժել, սակայն մեքենան վնասվել է։
Ֆասբենդերը, վարելով Porsche 911-ը, մրցավազքի ութերորդ ժամին բախվել է Վինսենթ Աբրիլի Ferrari 488-ին: Վթարի մեղավոր է ճանաչվել Աբրիլը, հայտնում է ren-tv-ն։ Երկու մրցարշավորդներն էլ հետո վերադարձել են մրցուղի:
Դերասան Մայքլ Ֆասբենդերն այս տարի իր դեբյուտն է կատարել Լե Մանում՝ չորս տարվա մարզումներից հետո: «Սա սարսափելի է, բայց միեւնույն ժամանակ հուզիչ»,- ավտոարշավի նախօրեին իր տպավորություններով է կիսվել դերասանը։
Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Claudette Barius