Քեմերոն Դիասը բացահայտել է իր բարեկազմության գաղտնիքը

18:41   12 հունիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Քեմերոն Դիասը բացահայտել է իր բարեկազմության գաղտնիքը։ Այս թեմայով նա խոսել է Գվինեթ Փելթրոուի հետ GOOP փոդքասթի ժամանակ։

49-ամյա հայտնի աստղը պատմել է, որ իրեն օգնում է ինտերվալային սովապահությունը: «Երկու տարեկան աղջիկս ցերեկն անընդհատ ինչ-որ բաներ է ուտում։ Ես սկսեցի նույնն անել։ Հանկարծ մտածեցի՝ իսկապե՞ս պետք է այդքան հաճախ ուտել եւ անցա այս սննդակարգին»,- մանրամասնել է Դիասը։

Դիասի խոսքով՝ ինքը հրաժարվել է նաեւ դիմահարդարումից, ինչը դրական է ազդել իր մաշկի որակի վրա։ Նա խոստովանել է, որ առավոտյան մաքրող միջոցներ չի օգտագործում՝ նախընտրելով դեմքը լվանալ միայն ջրով։ «Երբեմն սկրաբ եմ օգտագործում եւ դեմքիս յուղ եմ քսում լրացուցիչ խոնավացման համար»,- եզրափակել է աստղը։



© NEWS.am STYLE