«Խոսքերն ավելորդ են»․ Նարե Գեւորգյանի հմայիչ լուքը

22:39   12 հունիսի, 2022

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հրապուրիչ կերպարում։

287506303_996554344350422_703473469571971433_n.jpg (322 KB)

Իր Ինստագրամում տեղադրված կադրերում երգչուհին կրում է բաց կապույտ երանգի բլուզ եւ երկարափեշ կիսաշրջազգեստ, որոնք համադրել է բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ «Բարի երեկո, իմ սիրելինե՜ր։ Ինչպե՞ս եք», - մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել Նարեն։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Խոսքերն ավելորդ են», «Սիրուն», «Անթերի»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երիտասարդ երգչուհին հմայիչ ու ոճային կերպարում էր։ Նա կրում էր բաց երանգի բլուզ, որը համադրել էր նույն գույնի տաբատի ու վերնազգեստի հետ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ «Գյումրեցիներ ջա՞ն։ Արձագանքե´ք , տեսնեմ իմ հետևորդներում ինչքա՞ն Գյումրեցիներ կան», - մեկնաբանություններում գրել էր Նարեն։



© NEWS.am STYLE