21:08 18 նոյեմբերի, 2013Առավոտյան վաղ արթնանալը բացասական է ազդում մարդու սիրտ-անոթային համակարգի վրա: Ճապոնացի գիտնականները կարծում են, որ եթե մարդը հնարավորություն ունի առավոտյան երկար մնալ անկողնում, ապա պետք է օգտվի դրանից: Ճապոնիայում լայնածավալ հետազոտություններ են անցկացվել, որին մասնակցել են բժիշկներ Կիոտոյի տարբեր հիվանդանոցներից:

Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր ստիպված են առավոտյան վաղ արթնանալ, սրտային հիվանդությունների հակում է առաջանում: Ինչ վերաբերում է երկար քնի սիրահարներին եւ դրա հնարավորությունն ունեցողներին. նրանց մոտ նման բան չի նկատվել: Փորձագետները նման եզրակացության են եկել մեծ թվով մարդկանց հիվանդության պատմություններն ուսումնասիրելուց հետո: Մանրակրկիտ ուսումնասիրվել են ավելի քան 4.500 հիվանդի բժշկական փաստաթղթեր: Հիվանդները տարբեր տարիքի են՝ 23-ից մինչեւ 90 տարեկան:

Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների մեջ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր վաղ են արթնանում: Նրանց մոտ ավելի հաճախ ախտորոշվել են այնպիսի սիրտ-անոթային հիվանդություններ, ինչպիսիք են սրտի անբավարարությունը եւ նույնիսկ սրտամկանի ինֆարկտը: Առավոտ շուտ աշխատանքի կամ մարզասրահ հասնելու համար վաղ արթնանալն առողջության համար ամենեւին էլ օգտակար չէ: Այս դեպքում հակառակը՝ մեծանում է անոթների եւ սրտի հիվանդությունների վտանգը:
Նյութը՝ raut.ru կայքից