Adidas-ը դատական հայց է ներկայացրել Nike-ի դեմ

11:12   13 հունիսի, 2022

Adidas սպորտային ապրանքանիշը դատական հայց է ներկայացրել Nike-ի դեմ՝ մեղադրելով իր ինն արտոնագրերի խախտման համար, հայտնում է Hypebae-ն։

Ըստ դատական հայցի, որը մուտքագրվել է Արեւելյան Տեխասի դատարան, Nike-ը խախտել է Adidas-ի իրավունքները՝ թողարկելով Nike's Run Club, Training Club եւ SNKRS հավելվածները, ինչպես նաեւ Nike Adapt սպորտային կոշիկը, որի համակարգը հնարավորություն է տալիս կոշիկը հարմարեցնել հաճախորդի կարիքներին։ Adidas-ի պնդմամբ՝ Adapt-ի գաղափարը վերցված է Adidas_1 sneaker 2005թ․-ի մոդելից, որոնք «վազքի համար առաջին խելացի սպորտային կոշիկներն էին»։

«Аdidas» կորպորացիան արդեն վաղուց առաջատար է բջջային տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում տեխնոլոգիաները, որոնք կապված են քաշ կորցնելու եւ առցանց պատվերների հետ»,- ասված է ընկերության հայցում։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE