Ֆիլիպ Կիրկորովը վաճառում է իր զգեստապահարանի իրերը

13:12   13 հունիսի, 2022

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը վաճառի է հանել իր զգեստապահարանի իրերը, որոնք ոչ մի անգամ չի կրել։

Ռուսական էստրադայի արքայն ստացված հասույթը կուղղի թոշակառուներին օգնելուն, որոնք տուժել են կորոնավիրուսից, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Adidas-ի բաճկոնի համար պահանջվում է 205 հազար ռուբլի վճարել, կանաչ կաշվե բաճկոնի համար՝ 235 հազար ռուբլի, իսկ  Yohji Yamamoto-ի սեւ տրենչը Կիրկորովը վաճառում է 210 հազար ռուբլիով։



© NEWS.am STYLE