Փերիս Հիլթոնը Ջո Բայդենի առաջարկից հրաժարվել է հանուն Բրիթնի Սփիրսի հարսանիքի

14:12   13 հունիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի Փերիս Հիլթոնը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկից՝ ներկա գտնվելու համար ընկերուհու՝ Բրիթնի Սփիրսի հարսանիքին։

Իր «This is Paris» պոդքասթի վերջին էպիզոդում Հիլթոնը պատմել է, որ իրեն հրավիրել են դիջեյի կարգավիճակում ելույթ ունենալ Ջո Բայդենի եւ այլ քաղաքական գործիչների առաջ Ամերիկաների գագաթնաժողովի ընթացքում։ Սակայն Փերիսը որոշել է հրաժարվել, քանի որ այդ օրը հրավիրված է եղել Բրիթնիի ամուսնական արարողությանը։

Ընդ որում, դերասանուհին Սփիրսի հարսանիքի մանրամասները չի բացահայտել՝ հայտարարելով, որ դա եղել է «արքայադուստր-հարսնացուի երեկոն, եւ դա նրա պատմությունն է»։

«Ամենն, ինչ կարող եմ ասել այն է, որ ես անհավանական երջանիկ եմ նրա համար։ Նա հիասքանչ տեսք ուներ, եւ ես այնքան երջանիկ եմ տեսնել, որ նա գտել է իր հեքիաթը»,- խոստովանել է Փերիսը։

 



© NEWS.am STYLE