15:45 13 հունիսի, 2022Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլուն պատկերված է դստեր՝ Մարիայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ «Փոքրիկ դստերս հետ լավ օրերից մեկը»,- հրապարակումը կարճ մակագրել է Լիլուն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն պատկերված էր ամուսնու հետ։ Կադրերում զույգը ջերմ գրկախառնված էր։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ «իմ սեր», «իմ ամեն ինչ», «միասին»։