Armenian Helicopters ընկերության նոր` Altezza ինքնատիպ ժամանցավայրի պաշտոնական բացումը, երեկոյի անակնկալներն ու հայտնի հյուրերը

20:00   13 հունիսի, 2022

Նոր ու ինքնատիպ վայր` ամենատարբեր միջոցառումների ու ժամանցի անցկացման համար. Armenian Helicopters ընկերությունը Երեւան-Գառնի մայրուղի 6/14 հասցեում պաշտոնապես բացեց Altezza-ի դռները` միջոցառումը նշանավորելով մի շարք անակնկալներով: Հյուրերը, նախ, քայլեցին կարմիր գորգով` անցնելով սրահի ներս, որից րոպեներ անց սրահի դռները բացվեցին ու միջոցառման բացօթյա հատվածը ազդարարվեց անակնկալ հրավառությամբ ու հայ արտիստների մասնակցությամբ համերգային ծրագրով:

IMG_0144.JPG (98 KB)

Armenian Helicopters ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Ամալյա Առուստամյանի խոսքով` ժամանցավայրի` Altezza անունը պատահական չի ընտրվել. իտալարենից թարգմանաբար այն նշանակում է «թռիչք», «բարձրություն», ինչն էլ ընկած է ընկերության գործունեության հիմքում, մանավանդ, որ առաջին բանը, որ կտեսնեն այցելուները տարածք մտնելով` Armenian Helicopters-ի ուղղաթիռներն են.

«Այստեղ ծրագրում ենք անցկացնել տարբեր մեծամասշտաբ միջոցառումներ: Սա մի վայր է, որտեղ կարող եք երազել, կիսվել էներգիայով, քանի որ այստեղ ամեն ինչ գեղեցիկ ու ոգեշնչող է»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա` հայտնելով նաեւ ընկերության` առաջիկա մյուս ծրագրերի մասին: «Հետագայում այս տարածքում կգործի նաեւ Armenian Helicopters-ի տեխնիկական սպասարկման մեծ կենտրոնը, կանցկացվեն նաեւ օդաչուների վերապատրաստման դասընթացներ»:

IMG_0180.JPG (151 KB)

Իր ձեւաչափով Altezza-ն յուրահատուկ է ու չկրկնվող. կանաչապատ մեծ տարածք, մեծ տերասսա, 1000 ք.մ. մակերեսով եւ 12 մ բարձրությամբ անգար, հյուրանոցային եւ հանգստի սենյակներ, VIP հանդերձարաններ, հագեցած խոհանոց, սանհանգույցներ... Այստեղ կարելի է անցկացնել ցանկացած առիթ` ձեր պատկերացմանը համապատասխան: 

Տարածքում նաեւ կգործի շուրջ 500 մեքենայի համար նախատեսված կայանատեղի։ 

Altezza-ում կայանալիք միջոցառումները կկազմակերպի եւ կհամակարգի Background Production ընկերության պրոֆեսիոնալ թիմը։ Ընկերության հիմնադիր-տնօրեն Վազգեն Պողոսյանը նշեց, որ արել են ամեն բան, որպեսզի Altezza-ն պատշաճ կերպով սպասարկի իր հյուրերին.

IMG_0205.JPG (90 KB)

«Տարածքը նախատեսված է բազմաոճ ու բազմապրոֆիլ միջոցառումներ անցկացնելու համար` սկսած կորպորատիվից, մինչեւ էքսպոներ, ցուցադրություններ, ֆիլմի պրեմիերաներ, հարսանեկան արարողություններ, համերգներ եւ այլն։ Փորձել ենք այնպես անել, որ այստեղ ունենանք բոլոր համապատասխան ծառայությունները: Altezza-ն կարող է ընդունել 15 հազար եւ ավելի հյուր՝ կախված միջոցառման ֆորմատից։ Տարածքը գործելու է տարվա բոլոր եղանակներին՝ ունենք թե ամառային, թե ձմեռային, թե աշնանային մասեր»,-ասաց նա:

IMG_0191.JPG (101 KB)

Նոր ժամացավայրի բացման արարողությանը ներկա էին հայկական շոու-բիզնեսից մի շարք հայտնիներ, նաեւ հյուրեր, որոնք արդեն ծրագրում են իրենց առաջիկա միջոցառումներն անցկացնել Altezza-ում: 
Երեկոյի ամենահետաքրքիր մանրամասները` մեր ֆոտոռեպորտաժում:

IMG_0125.JPG (139 KB)

IMG_0129.JPG (141 KB)

IMG_0142.JPG (114 KB)

IMG_0195.JPG (137 KB)

IMG_0229.JPG (156 KB)

IMG_0233.JPG (171 KB)

IMG_0237.JPG (152 KB)

IMG_0241.JPG (142 KB)

IMG_0250.JPG (71 KB)

IMG_0261.JPG (154 KB)

IMG_0265.JPG (128 KB)

IMG_0267.JPG (108 KB)

IMG_0273.JPG (107 KB)

IMG_0277.JPG (114 KB)

IMG_0280.JPG (111 KB)

IMG_0281.JPG (115 KB)

IMG_0288.JPG (143 KB)

IMG_0295.JPG (106 KB)

IMG_0302.JPG (133 KB)

IMG_0314.JPG (139 KB)

IMG_0324.JPG (186 KB)

IMG_0357.JPG (113 KB)

IMG_0363.JPG (88 KB)

IMG_0369.JPG (214 KB)

IMG_0371.JPG (134 KB)

IMG_0380.JPG (136 KB)

IMG_0373.JPG (105 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE