Դիմակներ՝ ելակի հիմքով

19:12   18 հունիսի, 2022

Խանութից գնված միջոցները չեն կարող այդպիսի ազդեցություն ունենալ, ինչպես տնային պայմաններում, սեփական ձեռքով պատրաստված դիմակները՝ հատկապես եթե այդ գործընթացի համար պահանջվում է ընդամենը 10 րոպե ժամանակ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ելակի հիմքով դիմակներ, որոնք ավելի երիտասարդ ու թարմ տեսք կհաղորդեն ձեր դեմքին։

Մաքրող եւ հանգստացնող դիմակ

Հիանալի դիմակ բորբոքված եւ գրգռված մաշկի համար։ Հարկավոր է երկու ճաշի գդալ ելակի շիլայանման զանգվածը խառնել մեկ ճաշի գդալ միջին յուղայնության կաթնաշոռի մեջ եւ հաստ շերտով քսել մաքուր դեմքին։ 20 րոպե անց դիմակը կարելի է լվանալ սառը ջրով։

Սպիտակեցնող դիմակ

Ելակը մաշկը սպիտակեցնող հատկություններ ունի։

Նման դիմակ պատրաստելու համար պետք է մեկ ճաշի գդալ ելակի շիլայանման զանգվածը խառնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով (թարմ)։ Դիմակն արդեն կարելի է քսել մաշկի վրա եւ լվանալ 7-10 րոպե անց։

 

 

 

 



© NEWS.am STYLE