The Rolling Stones-ը չեղարկել է համերգը․ Միք Ջագերը վարակվել է կորոնավիրուսով

09:12   14 հունիսի, 2022

The Rolling Stones-ը վերջին պահին չեղարկել է համերգն Ամսերդամում այն պատճառով, որ խմբի մենակատար Միք Ջագերը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը տարածվել է խմբի Twitter-ի պաշտոնական էջում։

Հաղորդագրությունում նշվում է, որ համերգը պետք է կայանար երկուշաբթի՝ հունիսի 13-ին, սակայն երբ Միք Ջագերը մարզադաշատ է գնացել, նրա մոտ COVID-19-ի ախտանշաններ են հայտնվել։ Թեստի արդյունքը դրական է եղել։

The Rolling Stones-ը խոստացել է, որ համերգը կհետաձգվի այլ օրվա։



© NEWS.am STYLE