Իսպանիայի թագուհի Լետիցիան նույն զգեստը կրել է չորրորդ անգամ եւ պարզապես հիասքանչ տեսք ունի

13:34   14 հունիսի, 2022

Իսպանիայի Լետիցիա թագուհին ամենաոճային միապետներից է։ Իսպանիայի թագավորի 49-ամյա կինը ոչ միային դասական կերպարներ է ընտրում, այլեւ չի վախենում էքսպերիմենտներից։

Թագուհին այցելել է բժիշկների թագավորական քոլեջ, որի ընթացքում կրել է Maje-ի՝ ծաղկայիբ պրինտոց զգեստը։ Ամառային կերպարն ամբողջացնում էին Carolina Herrera-ի բարձրակրունկներն ու Varela-ի պայուսակը։ Թագուհին ընտրել էր Tous-ի ականջօղերը, որոնք զարդարված են թանկարժեք քարերով։

gettyimages-1402618024-2048x2048.jpg (223 KB)

Graziamagazine-ի հաղորդմամբ՝ ինչպես եւ Քեյթ Միդլթոնը, թագուհին հավատարիմ է գիտակցված օգտագործման սկզբունքներին ու պարբերաբրում կրում էր նույն զգեստները։ Թագուհուն Maje-ի այս զգեստով նկատել են արդեն մի քանի անգամ։ Առաջին անգամ Լետիցիան այն կրել է 2019թ․-ին Օվիեդոյի միջազգային երաժշտական դպրոց այցելության ընթացքում։

Լուսանկարները՝ AFP, Getty Images



© NEWS.am STYLE