«Ժպտացեք, ամեն ինչ լավ է լինելու»․ Լիլիթ Մուրադյանը՝ որդու հետ

14:43   14 հունիսի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Լիլիթ Մուրադյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը պատկերված է որդու հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ «Ես ու տղաս ձեզ բոլորիդ թույն օր ենք մաղթում։ Ժպտացեք, ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։

286937365_2295249637298692_3032361621600148934_n.jpg (194 KB)

«Երևակայությունից վերադառնալ իրականություն։ Վերջերս խոսեցի թանկացումների մասին, մարդկանց արձագանքից ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է հաճախ խոսել մեր իրականությանը վերաբերող թեմաներից։ Ինստագրամ- հարթակ, որտեղ մեկը մյուսին է հետևում, ու տպավորություն է, որ անխտիր բոլորը միշտ ուրախ են, անհոգ, ապահովված, ոչնչի կարիք չունեն, երեխաները կուշտ են, հագած կապած մի խոսքով ամեն բան կարգին է։ Բայց ոչ, ո՞ւմ ենք խաբում և ի՞նչու, ասել եմ և կրկնում եմ, ես մեկն եմ ձեզանից, հետևաբար իմ երկրում կատարվող ամեն փոփոխություն առնչվում է նաև ինձ և իմ ընտանիքին», -  ավելի վաղ գրել էր Լիլիթը։

 



© NEWS.am STYLE