Քեւին Սփեյսիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել երեք տղամարդու նկատմամբ ոտնձգության համար

15:01   14 հունիսի, 2022

Թատրոնի եւ կինոյի ամերիկացի դերասան Քեւին Սփեյսիին պաշտոնապես մեղադրանք են առաջադրել երեք տղամարդու նկատամամբ սեռական ոտնձգության համար, հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանության մամուլի ծառայությանը։

Սփեյսիի գործով դատական նիստը տեղի կունենա 2022թ․-ի հունիսի 16-ին։ Մեղադրանքը ներառում է երեք տղամարդու հայտարարություն, որոնցից երկուսը հայտնել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել 2005-2013թթ․, երբ Սփեյսին ղեկավարել է «Old Vic» թատրոնը։ Մեկ այլ ենթադրյալ զոհ պատմել է, որ կինոգործիչն իրենց ստիպել է ինտիմ հարաբերություն ունենալ առանց իր համաձայնության։

Սփեյսիին նաեւ լրացուցիչ մեղադրանք է սպառնում մարդուն առանց նրա համաձայնության սեռական գործողությունների հարկադրելու համար։



© NEWS.am STYLE