Ջենիֆեր Էնիսթոնը բացահայտել է իր գեղեցկության եւ երիտասարդության գաղտնիքը

15:47   14 հունիսի, 2022

Երբեմն թվում է, թե 53-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը տարիների ընթացքում բոլորովին չի փոխվում։ Դերասանուհին HollywoodLife-ի հետ զրույցում պատմել է, թե ամենօրյա որ քայլերն են դրական ազդում իր ինքնազգացողության եւ արտաքինի վրա։

Ջենիֆեր Էնիսթոնն իր առավոտը սկսում է մեդիտացիայից, որին մոտ 5-10 րոպե է նվիրում՝ արթանանալու, նոր օրվան տրամադրվելու համար։

Նա նաեւ պարբերաբար սպորտով է զբաղվում․ Ջենիֆերն ընտրել է պիլատեսը։ Դերասանուհին հասկացել է, որ մարզումների այս տեսակն իրեն ամենից շատն է համապատասխանում, թեեւ երբեմն նրա մարմինը երկար վազքի կամ ծանրաբեռնված կարդիո մարզման կարիք է ունենում։

Ի դեպ, վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ Ջենիֆեր Էնիսթոնը վերադարձել է նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի մոտ։ Վերջերս դերասանն Էնիսթոնին է նվիրել իրենց ընդհանուր առանձնատունը։ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթն ամուսնացած են եղել հինգ տարի՝ 2000-2005թթ․։ Դերասանը դրանից հետո հեռացել է Անջելինա Ջոլիի մոտ։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE