«5 տարի առաջ առաջին անգամ հասկացա, թե ինչ երջանկություն է լինել մամա»․  Սուսաննա Պետրոսյանի շնորհավորանքը դստեր տարեդարձի առթիվ

23:41   14 հունիսի, 2022

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է նրա դուստրը։

View this post on Instagram

A post shared by Susanna Petrosyan (@susannapetrosyanofficial)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերին կից տեղեկանում ենք, որ այսօր փոքրիկի ծննդյան օրն է։

«Իմ աղջիկն այսօր դարձավ 5 տարեկան։ 5 տարի առաջ առաջին անգամ հասկացա, թե ինչ երջանկություն է լինել մամա: Իմ աննման, իմ տաղանդավոր ու արտիստիկ թող քո բոլոր երազանքները հատ առ հատ իրականություն դառնան: Շնորհակալ եմ, որ հենց իմ աղջիկն ես», - հրապարակումը մեկնաբանել է երիտասարդ մայրիկը։

Սուսաննա Պետրոսյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի ու ոճային պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Որքան եմ կարոտում իմ տաքուկ քաղաքը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE