Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան (վիդեո)

21:12   14 հունիսի, 2022

Հայտնի պոկեր խաղացող, միլիոնատեր եւ Instagram-ի ամենահայտնի մարդկանցից մեկը՝ Դեն Բիլզերյանը հայտարարել է մեծ ճամփորդության մասին. Բլոգերն իր Instagram-ի Stories բաժնում կիսվել է, թե ինչպես է հավաքում իրերը եւ բացահայտել այն երկրների ցանկը, որտեղ նա պատրաստվում է այցելել։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

«Իռլանդիա-Դուբայ-Մալդիվներ-Թայլանդ-Հայաստան-Ֆրանսիա»,- հայտնել է Դենը:

Ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանը, նրա եղբայրը՝ Ադամը եւ հայրը՝ Փոլը, 2020 թվականի հոկտեմբերին 250 հազար դոլար են փոխանցել Արցախին օգնելու համար։

«USArmenia»-ին տված հարցազրույցում Փոլ Բիլզերյանը նշել է, որ չափազանց հիասթափված է այն փաստից, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի եւ հայերի վրա։ Հարցազրույցի ժամանակ ասել է, որ պատրաստվում է գալ Հայաստան, սակայն COVID-19-ը խառնել է բոլոր ծրագրերը։

Ի դեպ, 2018 թվականի օգոստոսին Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը՝ Ադամը, Հայաստանի քաղաքացիություն են ստացել։



© NEWS.am STYLE