Կիսահեղուկ սննդակարգ

18:07   19 հունիսի, 2022

Ձեզ ենք ներկայացնում սննդակարգի տարատեսակ, որը կառուցված է վեց տարբեր մոնոսննդակարգի վրա: Ընդ որում, վեց օրվանից առաջին երկուսը կաթնային են, հաջորդ երկուսը` սպիտակուցային, իսկ վերջինները` բուսական: Օրական սնունդը խիստ սահմանափակ է եւ քիչ կալորիաներ է պարունակում: Եվ դա իր ստորգետնյա խութերն ունի. նախ, կիսաքաղցած սննդակարգից հետո, եթե կարողանաք դիմանալ դրան, բաց թողածը հետ բերելու մեծ ցանկություն է առաջանում եւ քչերին է հաջողվում այդ ընթացքում սահմանափակել իրենց: Երկրորդ, օրգանիզմը, սննդանյութի պակասից անհանգստացած, սկսում է էներգիա խնայել, դանդաղեցնելով նյութափոխանակությունը, իսկ դա նշանակում է, որ նիհարելն այնքան արագ չի կատարվում, որքան կցանկանայինք, եւ սննդակարգից դուրս գալուց հետո ստիպված կլինեք անհամեմատ ավելի չափավոր սնվել, քան նախկինում, հակառակ դեպքում քաշը կսկսի ավելանալ:
Սակայն նա, ով վճռական է`հաջորդ շաբաթը տրամադրել սննդակարգին եւ վստահ է, որ կդիմանա, կկարողանա մոտ 3 կգ ավելորդ քաշ կորցնել: Բայց մի մոռացեք սննդակարգն ավարտելուց հետո չափավորության մասին:

6 օրվա ճաշացանկ.

Օր 1. 1,5 լ կաթ:

Օր 2 2 բանկա թթված կաթ:

Օր 3. 6 պինդ եփած ձու:

Օր 4. 400 գ տավարի խաշած միս:

Օր 5. 600 գ բանջարեղեն:

Օր 6. 1,5 կգ միրգ:

Բացի այդ, իրենց կազմվածքը պահպանել ցանկացողներին առաջարկվում է 1500 եւ 1800 կկալ պարունակող մթերքների ցուցակ:
1500 կկալ. հաց` 100 գ. միս, ձուկ` 200 գ. բուսական յուղ` 30 գ, կաթնաշոռ` 150-200 գ, ձու` 1 հատ, բանջարեղեն` 600 գ, մրգեր` 300 գ, կաթ` 0,5 լ, մեղր` մի թեյի գդալ:

1800 կկալ. հաց` 100 գ, միս, ձուկ` 200 գ, ձու` 1 հատ, կաթնաշոռ` 250 գ, կաթ, մածուն` 0,5 լ, բուսական յուղ` 25 գ, բանջարեղեն` 500 գ, մրգեր` 300 գ, կարտոֆիլ` 120 գ:

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE