21:45 15 հունիսի, 2022Երգչուհի Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Լիլուն սպիտակ շապիկ-զգեստ է կրում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Լիլուն հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։ Ըստ սոցիալական ցանցում առկա նշման՝ լուսանկարն արվել է Մալիբուում։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լիլուն պատկերված էր դստեր՝ Մարիայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ «Փոքրիկ դստերս հետ լավ օրերից մեկը»,- հրապարակումը կարճ մակագրել էր Լիլուն։