«Երբ ունես երկու սիրտ՝ այդքան տարբեր ու նման իրար»․ Արեւիկ Ուդումյանի զբոսանքը երեխաների հետ Երեւանի կենտրոնում

14:35   15 հունիսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Արեւիկ Ուդումյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Արեւիկը պատկերված է իր երեխաների՝ որդու ու դստեր հետ։ «Երբ ունես 2 սիրտ՝ այդքան տարբեր ու նման իրար։ Երևանյան բարի լույս»,- գրել է Արեւիկը։

Արեւիկ Ուդումյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Արեւիկը կարմիր զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու վառ շպարով էր։ «Կյանքը խառն է (ոնց հետևիս ֆոնը:), անհասկանալի ու շատ արագ։ Մնում է այն պարզապես վայելել, երբ ստացվում է (դժվարությամբ) անջատել հիշողություն ու իրատեսություն ֆունկցիաներն ուղեղի»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE