Դուա Լիպան վերադարձրել է 90-ականների դիմահարդարման թրենդը

16:37   15 հունիսի, 2022

80-ականների կամ 90-ականների նորաձեւ աղջկա կարգավիճակ ստանալու համար բավարար էր զինանոցում մի քանի քանի վառ գուjնի ստվերաներկ ունենալ։ Հաճախ օգտագործվողների ցանկում էին կապույտ, մանուշակագույն եւ վարդագույն երագները։ 2022թ․-ին միտումները նույնն են․ դա եւս մեկ անգամ ապացուցել է Դուա Լիպան։

img_8333.jpg (193 KB)

Բարսելոնայում «Primavera Sound» ամենամյա երաժշտական փառատոնի ընթացքում երգչուհին նախորդ տասնամյակների ոճով դիմահարդարմամբ է եղել։ Դիմահարդար Շելբի Սմիթը Դուա Լիպայի կերպարն ամբողջացրել էր մանուշակագույն ստվերաներկով եւ փայլերով։ Հայացքն առավել արտահայտիչ դարձնելու համար նա նաեւ սեւ սուրմա ու փարթամ արհեսական թարթիչներ էր օգտագործել։

img_8332.jpg (213 KB)

Վերջերս նմանատիպ դիմահարդարմամբ հանրությանն են ներկայացել նաեւ Հեյլի Բիբերն ու Ջիջի Հադիդը։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE