Աստղեր, որոնք հաճախ ինքնուրույն են դիմահարդարվում (ֆոտո)

15:25   15 հունիսի, 2022

Կանայք հաճախ մտածում են, որ չեն կարող աստղային շքեղ տեսք ունենալ կարեւոր միջոցառումներին, եթե փորձեն ինքնուրույն հարդարվել, եւ անգամ ամենաանհարմար ժամանակաշրջանում պատրաստ են ահռելի գումարներ ծախսել պատշաճ տեսք ունենալու համար։ Իհարկե, չպետք է թերագնահատել դիմահարդարների ու վարսահարդարների աշխատանքը, բայց եթե անգամ այնպես է ստացվում, որ ստիպված եք ինքնուրույն դիմահարդարվել, չպետք է հանձնվել։ Գիտե՞ք, որ հաճախ, նույնիսկ, համաշխարհային աստղերն են ինքնուրույն դիմահարդարվում այս կամ այն իրադարձության գնալիս, երբեմն էլ՝ կարմիր գորգերին ներկայանալիս։

Այո, լինում եմ նման դեպքեր, եւ բոլորովին պետք չէ զարմանալ այդ փաստից․ չէ՞ որ, նրանցից շատերը կարիերայի սկզբնական փուլում ստիպված են եղել անցնել մի շարք քասթինգների փուլերով, որոնց գեղեցիկ ներկայանալու ձգտումով շատերի պես ուսումնասիրել են դիմահարդարման հմտություններն ու անցել գործի, եւ այս տաղանդը օգտագործում են մինչ օրս։ Առանձնացրել ենք մի քանի հայտնիների, որոնց հաճախ կտեսնեք իրենց իսկ կատարած դիմահարդարումով։

Սելենա Գոմես

AL1020_SELENA_CVRT.jpg (57 KB)

2020 թ-ին Սելենա Գոմեսը լուսանկարվեց Allure-ի հոկտեմբերյան համարի համար, որտեղ հանրահայտ երգչուհին գովազդում էր իր Rare Beauty կոսմետիկ միջոցների բրենդը։ Քանի որ ֆոտոշարքն արվել է կորոնավիրուսային համավարակի շրջանում, Սելենան նախընտրել էր ինքնուրույն դիմահարդարվել՝ օնլայն ցուցումներ ստանալով դիմահարդար Հանգ Վանգոյից, որի հետ արդեն երկար տարիներ աշխատում է։

Մեգան Մարքլ

meghan-duchess-of-sussex-attends-a-reception-at-government-news-photo-1052420380-1554301925.jpg (47 KB)

Նույիսկ, արքայական ընտանիքի անդամներն են երբեմն ինքնուրույն դիմահարդարվում։ Արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին, հաճախ առիթներին կարելի է տեսնել ինքնուրույն արված դիմահարդարմամբ։ Սա, իհարկե, արքայական կանոնադրության հատուկ մաս չէ, պարզապես Մեգանը սիրում է կատարել սեփական դիմահարդարումը։ Այնուամենայնիվ, որոշ կարեւոր միջոցառումների ժամանակ, ինչպես շատերս, Մարքլը եւս դիմում է պրոֆեսիոնալ դիմահարդարի օգնությանը։

Մեյսի Ուիլյամս

8f83eb0103f2d4dde62ba9cf27fb053d.jpeg (47 KB)

«Գահերի խաղը» սերիալում Արիա Սթարքին մարմնավորող Մեյսի Ուիլյամսը ոչ միայն լավ տիրապետում է սուսերամարտին, այլեւ՝ դիմահարդարման արվեստին։ Դերասանուհին հաճախ ինքնուրույն է դիմահարդարվում ամենատարբեր միջոցառումների գնալիս։

Լեդի Գագա

gaga.png (1.18 MB)

Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ Լեդի Գագան կարող է իմանալ ամեն ինչ դիմահարդարման մասին։ Չէ՞ որ, երգչուհու կերպարներից ոչ մեկը լիարժեք չէ առանց էպոտաժային դիմահարդարման։ Համավարակի շրջանում, երբ բոլորը տանն էին, Գագան ինստագրամյան իր էջում կիսվում էր դիմահարդարման հմտություններով։ Փաստորեն, նա, նույնիսկ, տանը չի կարող մնալ առանց make up-ի։

Զենդայա

277359625_5214336738601765_7006896244344780679_n-819x1024.jpg (42 KB)

«Էյֆորիա» սերիալի աստղ՝ դերասանուհի, երգչուհի Զենդայան եւս ինքնուրույն դիմահարդարվող աստղերից է։ Դերասանուհին չի դիմել դիմահարդարի օգնությանն անգամ «Օսկար 2022»-ին ներկայանալիս։ Այն, որ ինքնուրույն է արել դիմահարդարոմը, երգչուհի-դերասանուհին ասել է ինստագրամյան «սթորի»-ներում։

Լուսանկարները՝ Allure.com, Pool+Getty Images, David M. Benett/Getty, Instagram 



© NEWS.am STYLE