Քսենիա Բորոդինան դուստրերին ավտոբուս է նվիրել՝ դպրոց հասնելու համար

20:07   15 հունիսի, 2022

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորդինան դուստերի՝ Թեոնայի եւ Մարուսյայի համար ավտոբուս է գնել՝ մոսկովյան դպրոց գնալու համար, հայտնում է StarHit պորտալը։

«Մեր ընտանիքում հնարավոր չէ առավոտյան միասին նախաճաշել։ Երեխաներն արթնանում են առավոտյան ժամը 7-ին, իսկ ես, խոստովանում եմ, այդ ժամանակ դեռ մահճակալում եմ։ Ի դեպ, երեխաները չեն հասցնում տանը նախաճաշել, նրանք դպրոցում են ուտում։ Ես ավտոբուս եմ գնել նրանց համար՝ դպրոց հասնելու համար, որ նրանք կարողանան պառկել եւ քնել, հանգստանալ։ Այդ մեքենան արդեն երկրորդ տան է վերածվել, քանի որ նրանք շատ ժամանակ են անցկացնում դրանում։ Դպրոցից հետո երեխաները խմբակ ու լրացուցիչ պարապմունքների են հաճախում»,- հայտարարել է Բորոդինան։

Ի դեպ, Բորոդինան ու նրա դուստրերն ապրում են քաղաքից դուրս գտվող ավանում։



© NEWS.am STYLE