Գեղեցկության 5 գաղտնիք, որոնք ակնթարթորեն կերիտասարդացնեն ձեզ

18:08   3 հուլիսի, 2022

1․Ընտրեք նուրբ երանգի շրթներկ

Ընտրեք վարդագույն, կարմիր կամ նյուդ գույներ ու հեռու մնացեք շագանակագույնից, նարնջագույնից։ Դրանք տեսողական առումով կարող են ձեր ատամներին դեղին գույն հաղորդել։ Հարկ է նաեւ հիշել, որ առանց դիմահարդարման շրթներկի կիրառումը ձեզ տարիքով ավելի մեծ է դարձնում։

2․Օգտագործեք ռետինոլ + վիտամին A

Ռետինոլը կոլագենի ստեղծման եւ  կնճիռների դեմ պայքարի համար առաջին միջոցն է։ Այն նաեւ օգնում է ազատվել պզուկներից եւ արագ վերականգնում է մաշկը նույնիսկ սպիներից հետո։ Փնտրեք կոսմետիկա, որը պարունակում է ռետինոլ եւ վիտամին A: Փորձեք թեթեւ քսուք մաշկի ամենօրյա խոնավացման համար:

3․Ընտրեք ճիշտ քողարկիչ

Վատ քողարկիչը կարող է ծորել եւ խցանվել կնճիռների մեջ՝ ընդգծելով տարիքը: Բացի այդ, կարեւոր է ընտրել ճիշտ գույնը։ Փորձեք ավելի չոր, կոմպակտ քողարկիչ, որը տարիները կհեռացնի ձեր դեմքից։ Այն չունի այնքան յուղայնություն, որքան սովորական քողարկիչը, ուստի ավելի դիմացկուն է եւ պահպանվում է ամբողջ օրվա ընթացքում: Բացի այդ, այն ավելի լավ է թաքցնում տարիքային բծերը եւ մաշկի թերությունները:

4․Աչքերն ընդգծեք միայն փափուկ մատիտով կամ ստվերներով

Եթե ​​դուք տարիներ շարունակ օգտագործում եք հեղուկ մատիտներ կամ երբեւէ չեք ընդգծում ձեր աչքերը, ապա ժամանակն է փորձել աչքերի մատիտը: Պարզապես մի մոռացեք այն տարածել: Սա կօգնի ավելի մեծացնել աչքերը։

5․Օգտագործեք հակաօքսիդանտ պարունակող արեւապաշտպան քսուքներ

SPF 30 պետք է օգտագործել ամեն օր՝ անկախ սեզոնից: Բայց հակաօքսիդանտներ պարունակող բանաձեւը նվազեցնում է նաեւ օքսիդատիվ գործընթացը, որը հանգեցնում է մաշկի ծերացման, բացի այդ, նման քսուքը հաճախակի կրկնակի կիրառություն չի պահանջում։ Օգտագործեք առանձին կամ որպես դիմահարդարման հիմք։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE