Հեյլի Բիբերը մաշկի խնամքի միջոցների շարք է թողարկել

11:12   16 հունիսի, 2022

Մոդել Հեյլի Բիբերը ներկայացրել է դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված միջոցների շարքը, հայտնում է Glamour-ը։

View this post on Instagram

A post shared by rhode skin (@rhode)

Ապրանքանիշը ստացել է Rhode Skin անվանումը։ Այս պահին նմուշակազմում ընդամենը երեք միջոց է՝ ֆլյուիդ, քսուք դեմքի եւ բալզամ շուրթերի համար։ «Ես այն մարդկանցից եմ, որոնք սիրում են քիչը, բայց լավագույնը»,- նմուշակազմի սակավությունը պարզաբանում է Հեյլին։ Կոմետիկ միջոցների փաթեթավորումը մինիմալիստական ոճով է արված, յուրաքանչուր ապրանք արժե 30 դոլար։

«Ես ուզում էի, որ ներառված լինեն միայն ամենաանհրաժեշը իրերը։ Դա նման է զգեստապահարանին․ դուք իդեալական ջինս եւ իդեալական շապիկ ունեք։ Նույնը նաեւ մաշկի խնամքի դեպքում է․ դուք իդեալական խոնավեցնող քսուք ունեք, քանի որ այն ստուգված է, հինալի բանաձեւ ունի եւ անում է հենց այն, ինչ ձեզ հարկավոր է»,- Glamour-ին տված հարցազրույցում պատմել է Հեյլի Բիբերը։

Rhode Skin ապրանքանիշի ոչ պաշտոնական թալիսմանը ջնարակով փքաբլիթն է։



© NEWS.am STYLE