«Ռիվերդեյլ» սերիալի աստղը պատմել է իր մորը սպանելու պատճառների մասին

14:12   16 հունիսի, 2022

Կանադացի դերասան Ռայան Գրենթեմը (հայտնի է «Ռիվերդեյլ» սերիալում կատարած դերով), որը մեղադրվում է մոր սպանության համար, ծրագրել է նաեւ սպանել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։

Արտիստի խոսքով՝ ինքը 2020թ․-ին կրակել է մոր ծոծրակին ու սպանել նրան՝ նրան «փրկելով» որդու՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից վրեժ լուծելը տեսնելուց։

Քաղաքական գործչին սպանելու նպատակով Գրենթեմը ծրագրում էր մեքենայով 50 ժամ անցնել՝ հասնելու նշանակետին, սակայն մորը սպանելուց հետո մտափոխվել է Թրյուդոյի մահափորձի հարցում եւ որոշել է Սայմոն Ֆրեյզերի համալսարանում «մասսայական բռնության ակտ» գործել, որից իրեն ավելի վաղ հեռացրել էին։ Չհամաձարկվելով մասսայական սպանություն գործել՝ նախկին դերասանը ոստիկանության բաժանմունք է գնացել, ուր խոստովանել է, որ սպանել է մորը։  

Դատախազությունը պահանջել է, որ Գրենթեմը բանտում նվազագույնը 17 տարի անցկացնի, նախքան կկարողանա դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար, սակայն դատարանը դեռ որոշում չի կայացրել բանտարկության ժամկետի մասին։

Մոր սպանությունից կարճ ժամանակ առաջ «Ռիվերդեյլի» դերասանը թմրանյութերից կախվածություն է ձեռք բերել, հակված եղել դեպրեսիայի եւ ինքնասպանության մասին մտքերի։

Աղբյուրը՝ Lenta.ru

 



© NEWS.am STYLE