Քսենիա Սոբչակը կոպտորեն կատակել է կույր Դիանա Գուրցկայայի մասին (ֆոտո)

23:12   16 հունիսի, 2022

Լրագրող Քսենիա Սոբչակնը սոցիալական ցանցերի իր էջերում ակտիվորեն պատմում է ամենի մասին, ինչ տեղի է ունենում Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում։ Տելեգրամյան իր ալիքում հեռուստահաղորդավարուհին կատակել է կույր երգչուհի Դիանա Գուրցկայայի մասին, որը գնացել է ֆորումին։

diana-pic4_zoom-1500x1500-15771.jpg (94 KB)

«Դիանա Գուրցկայան եկել է նայելու ստենդերը»,- գրել է Սոբչակը։

Գուրցկայան կույր է ի ծնե, ավարտել է կույրերի համար նախատեսված հատուկ ինտերնատը։ 10 տարեկանից Գուրցակայան սկսել է երաժշտական կարիերան։



© NEWS.am STYLE