Վեց տարվա ընթացքում առաջին անգամ Բեյոնսեն հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին

22:04   16 հունիսի, 2022

Բեյոնսեն հայտարարել է իր նոր՝ «Renaissance» ալբոմի թողարկման մասին։ Թողարկումը նախատեսված է 2022 թվականի հուլիսի 29-ին։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

Սա արտիստի առաջին սոլո ալբոմն է 2016 թվականի «Lemonade»-ից հետո։ Այդ ժամանակից ի վեր Ջեյ Զիի հետ թողարկվել է «Everything Is Love» եւ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքը, ինչի համար երգչուհին չորս «Գրեմմի» մրցանակ է ստացել։

Անցյած շաբաթ երկրպագուները նկատել են, որ երգչուհին բոլոր սոցիալական ցանցերից հեռացրել է գլխավոր լուսանկարը․ արտիստները հաճախ են այդպես անում, երբ սկսում են իրենց ստեղծագործության նոր շրջանը: Ամենաուշադիրները պարզել են, որ Բեյոնսեի կայքում հայտնվել է «B7» մակագրությամբ նկար, որը նշանակում է յոթերորդ ալբոմ։

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE