HBO-ն սկսել է աշխատանքը Ջոն Սնոուի մասին «Գահերի խաղի» սիքվելի վրա

14:12   17 հունիսի, 2022

HBO-ն սկսել է աշխատանքը «Գահերի խաղը» սերիալի նոր սիքվելի վրա, հայտնում է The Hollywood Reporter-ը։

«Գահեր» անվանումը ստացած նոր նախագծի վրա աշխատանքները նվիրված են «Գահերի խաղի» կենտրոնական կերպարներից մեկին՝ Ջոն Սնոուին, որի կերպարը, պարբերականի տեղեկություններով, կրկին կկատարի Քիթ Հարինգթոնը։

Հաղորդվում է, որ «Գահերը» կդառնա HBO-ի յոթերորդ նախագիծը, որը նվիրված կլինի «Գահերի խաղի» կինոտիեզերքին։ Այս տարվա օգոստոսի 21-ին ստուդիան կթողարկի «Վիշապներ» սերիալը, որում կցուցադրվեն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղի» գործողություններից 200 տարի առաջ։



© NEWS.am STYLE