«Իմ բարի ու չարաճճի տղուկ»․ Էլեն Ազնավուրյանի զբոսանքը որդու հետ Երեւանում

12:38   17 հունիսի, 2022

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Էլեն Ազնավուրյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Էլենը պատկերված է փոքրիկ որդու հետ, որին ջերմ գրկել է։ «Իմ բարի ու չարաճճի տղուկ»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

280756389_530801698622309_8006023518237982164_n.jpg (224 KB)

Ավելի վաղ Էլենը լուսանկարներ էր հրապարակել որդու մկրտությունից։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը կապույտ ու սպիտակ գույների համադրությամբ կոստյում էր կրում, ինչը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերը, քնքուշ շպարով էր։ Էլենը հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին արել․ «Գեղեցիկ ընտանիք»։



© NEWS.am STYLE