Լողազգեստով ու առանց շպարի․ Մադոննա Հարությունյանի լուսանկարը

17:35   17 հունիսի, 2022

Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Մադոննա Հարությունյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մադոննան լողազգեստ է կրում, որը համադրել է կապույտ վերնաշապիկի հետ։ Մեկնաբանություններում Մադոննան նշել է, որ որոշել էր հանգստանալ սոցիալական ցանցից, սակայն կարոտել է հետեւորդներին ու ծրագրվածից շուտ վերադարձել։

Մադոննա Հարությունյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մադոննան սեւ տոպ էր կրում, կանաչ տաբատ։ Ոճաբանն արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ «Ողջույն, երկուազարականներ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE