Փոքրիկ սպիտակ զգեստ ու շատ երկար ոտքեր․ Հեյլի Բիբերը կրկին հիացրել է երկրպագուներին

18:39   17 հունիսի, 2022

Հեյլի Բիբերը դարձել է Քելի Քլարքսոնի շոուի հյուրը։ 25-ամյա մոդելը պատմել է իր Rhode ապրանքանիշի մասին, որը վերջերս է թողարկել, ինչպես նաեւ ամիսներ առաջ ունեցած առողջական խնդիրների մասին։

Hailey-Bieber-Kelly-Clarkson-Show.jpeg (212 KB)

Հեյլի Բիբեր

Երգիչ Ջասթին Բիբերի կինը նկարահանման համար ընտրել էր Ermanno Scervino-ի սպիտակ զգեստը եւ By Far-ի բարձրակրունկները։ Հեյլին հավաքել էր մազերը, իսկ դիմահարդարման ընթացքում շեշտը դրվել էր առողջ փայլի վրա։ Հագուստը հաջողությամբ ընդգծել էր Հեյլիի կառուցվածքն ու գեղեցիկ արեւայրուքը։ Ավելորդ ոչինչ։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram, NBCUniversal



© NEWS.am STYLE