Հեյլի Բիբերը հայտնել է Ջասթին Բիբերի առողջացման մասին․ երգչի դեմքի մի մասը կաթվածահար էր

16:17   17 հունիսի, 2022

Ամերիկացի մոդել Հեյլի Բիբերը խոսել է ամուսնու՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի ինքազգացողության մասին․ երգչի դեմքը կաթվածահար էր, գրում է Elle-ը։

«Նրա մոտ ամեն ինչ շատ լավ է։ Նրա ինքազգացողությունն օրեցօր լավանում է»,- «Good Morning America» շոուի ընթացքում հայտնել է երգչի կինը։ Հեյլին ընդգծել է, որ երկրպագուների աջակցությունը մեծ դեր է խաղացել Բիբերի առողջացման հարցում։

Հիշեցնենք՝ Ջաաթին Բիների դեմքի մի մասը կաթվածահար էր, ինչի հետեւանքով երաժիշտը ստիպված է հետաձգել մի շարք համերգներ։ Երգչի մոտ Ռեմսի Հանթի համախտանիշ է ախտորոշվել (հերպեսի տեսակ, որի պատճառով հնարավոր է կորցնել լսողությունը)։

 



© NEWS.am STYLE