Ֆիթնեսի մարզիչը բացահայտել է Քեյթ Միդլթոնի բարեկազմության գաղտնիքը

15:47   19 հունիսի, 2022

Անձնական մարզիչ Մայքլ Բրիգոն Express-ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես ունենալ այնպիսի սլացիկ կազմվածք, ինչպիսին Քեյթ Միդլթոնն է։ Փորձագետի խոսքով՝ Քեմբրիջի դքսուհու սպորտային կազմվածքը ձեւավորվել է մարզասրահում ուժային մարզումների շնորհիվ։

Բացի այդ, ապագա թագուհին սիրում է ակտիվ հանգիստ բնության գրկում։ Նույնիսկ Սենթ Էնդրյուսի համալսարանում սովորելիս Քեյթը զբաղվում էր թիավարությամբ, լողով, հոկեյով եւ թենիսով։

«Նա սիրում է վազել, դահուկներով սահել եւ թենիս խաղալ: Ինձ չի զարմացնի, եթե նրա վազքը միջինում լինի 10 կամ ավելի կիլոմետր»,- նշել է Բրիգոն։

Արքայական փորձագետը նաեւ գաղտնազերծել է, որ Միդլթոնի սիրելի վարժությունը «պլանկան» է։

«Կա երեք էլեմենտ․ հիմնական եւ կողային պլանկա ու պառկած «պարաշյուտիստ»։ Սրանք բոլորը դիրքեր են, որոնք Քեյթը կարող է պահել 45 վայրկյան կամ ավելի երկար եւ կրկնել դրանցից յուրաքանչյուրը առնվազն 10 անգամ»:

Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա արքայազն Ուիլյամի կնոջ գլխավոր գաղտնիքը հավասարակշռված դիետան է։ Մեկ այլ փորձագետ՝ դոկտոր Շառլոտ Նորթոնը, նշել է, որ Միդլթոնի նման կազմվածք ունենալու համար կանայք պետք է սննդակարգում ներառեն սպիտակուցներ (միս, ձուկ, կաթնամթերք, հատիկներ եւ ընկույզներ), ածխաջրեր (ամբողջական ձավարեղեն), լիպիդներ (առողջ ճարպեր), վիտամիններ, հանքանյութեր ու ջուր: Միեւնույն ժամանակ դքսուհին կարող է իրեն թույլ տալ մի քիչ պիցցա, մակարոնեղեն եւ քարի։

Աղբյուրը՝ Ivona.ua

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE