Մորգենշտերնը հայտարարել է, որ փակում է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր «Kaif» ռեստորանը

20:12   17 հունիսի, 2022

Ռուս ռեփեր Մորգենշտերնը, որին ներառել են օտարերկրյա գործակալների ցանկում, հայտարարել է, որ փակում է «Kaif» անունով իր ռեստորանը, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում։ Երաժիշտն այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։

«Ինքներդ էլ տեսաք, թե ինչ է կատարվում ռեստորանի հետ։ Մենք պարտվել ենք հերթական դատական գործը։ Կարճ ասած, պարոնայք, այն փակվում է։ Մենք աշխատում ենք վերջին շաբաթն ու վերջ։ Համեղ էր։ Այնպես որ, մեկ շաբաթ ունեք՝ վերջին անգամ ճաշակելու սիրելի ուտեստները։ Վերջերս նոր ճաշացանկ ենք սահմանել»,- ասել է երաժիշտը։

Նախորդ տարվա նոյեմբերին ռեփերի ռեստորանը փակվել էր ուժեղ ալկոհոլի վաճառքի լիցենզիայի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հաստատության աշխատակիցները պատմել են, որ «Kaif»-ն աշխատում է, սակայն այնտեղ հնարավոր չէ սպիրտային խմքիչ գնել, սակայն կարելի է գարեջուր կամ խնձորի գինի պատվիրել։

 



© NEWS.am STYLE