Դեմի Մուրը նոր սիրեցյալի հետ առաջին անգամ համատեղ լուսանկարներ է հրապարակել

16:11   18 հունիսի, 2022

Դեմի Մուրը վերջապես լուսանկարներ է հրապարակել իր նոր սիրելիի հետ։ Ազդեցիկ խոհարար Դենիել Համմի հետ դերասանուհու հարաբերությունների մասին հայտնի դարձավ այս գարնանը։ Իսկ արդեն հունիսի սկզբին զույգը միասին ներկայացել էր Փարիզում կայացած թենիսի խաղին։ Դատելով կադրերից սիրահարները երջանիկ են։

image-2022-06-17-150755-819x1024.jpg (174 KB)

Նախօրեին Դեմի Մուրն անձամբ է լուսանկարներ հրապարակել Դանիիլ Համի հետ սոցցանցերում։ Կարծես լուսանկարներն արված են հենց փարիզյան ճամփորդությունից, որտեղ նրանց նկատել են պապարացիները։

«Այցելություն թագավորների եւ թագուհիների պալատ… Թերթեք, որպեսզի տեսնեք թագուհուն»,- հրապարակումը մակագրել է «Ուրվական» ֆիլմի հերոսուհին։

image-2022-06-17-150753-819x1024.jpg (364 KB)

Հիշեցնենք, որ Դեմի Մուրին եւ Դենիել Համին առաջին անգամ միասին տեսել են Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Դերասանուհին նախկինում ամուսնացած է եղել Էշթոն Քաթչերի հետ։ Մուրը պատմել է, որ դերասանի հետ ամուսնության ժամանակ հղիության վեցերորդ ամսում վիժել է։ Դրանից հետո նա ընկել է դեպրեսիայի մեջ, կախվածություն ձեռք բերել ալկոհոլից եւ սկսել է չարաշահել ուժեղ ցավազրկողները։ Ժամանակի ընթացքում, ավարտելով վերականգնողական կուրսը, Դեմին ապաքինվել եւ վերադարձել է իր սովորական կյանքին։

 

 

Աղբյուրը՝ PeopleTalk

 



© NEWS.am STYLE