«Միայն թե դու նորից ժպտա, իմ խենթուկ»․ Սիլվա Հակոբյանի եւ դստեր ջերմ լուսանկարը

13:38   18 հունիսի, 2022

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։

Սիլվա-Հակոբյան.jpg (223 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրերում մայր ու դուստր ձեռք ձեռքի բռնած են։ Սիլվան կրում է սպիտակ գույնի, ամառային զգեստ, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Միայն թե դու նորից ժպտա, իմ խենթուկ», - հրապարակումը կարճ մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը բացահայտել է երեխայի սեռը։  Տեսանյութի ավարտին պարզ էր դառնում, որ երգչուհին դուստր է ունենալու։ «Աղջի՞կ, թե՞ տղա։ Հ.Գ.Միլան շատ ծանր տարավ իր փուչիկի կորուստը։  Շնորհավոր Հունիսի 1»,- ջերմ հոլովակը կարճ մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE