Զարգացող հիվանդության պատճառով Ջասթին Բիբերը չեղարկել է ողջ համերգային շրջագայությունը

23:12   18 հունիսի, 2022

Վերջերս հայտնի դարձավ, որ Ջասթին Բիբերը ստիպված է եղել հետաձգել Justice World Tour-ը դեմքի մասնակի կաթվածի պատճառող։ Երգիչը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է Ռեմսեյ-Հանթի համախտանիշ։ Այժմ նոր մանրամասներ են հայտնի արտիստի վիճակի մասին։

Բիբերի ներկայացուցիչը հայտարարել է երաժշտի բոլոր համերգների չեղարկման մասին, որոնք պետք է կայանային հունիսին եւ հուլիսի սկզբին։ Ելույթները հետաձգվել են անորոշ ժամանակով. «Ջասթինը շարունակում է ստանալ հնարավոր լավագույն բժշկական օգնությունը, լավատես է իր վերականգնման հարցում եւ անհամբեր սպասում է շրջագայությանը վերադառնալուն», - բացատրել է նա:

Աղբյուրը՝ Ok-magazine.ru



© NEWS.am STYLE