18:02 18 նոյեմբերի, 2013«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան իր Instagram-ում անկողնային լուսանկարներ է հրապարակել:


Հիշեցնենք, որ Աննան 2 տարեկան դստերը բռնցքամարտ է սովորեցնում: Երգչուհին Մոնիկայի հետ մարզումների լուսանկար է հրապարակել: «Հարվածն ենք հղկում»,- լուսանկարներից մեկը մակագրել է աստղը:
Հուլիսին փոքրիկ Մոնիկան դարձավ 2 տարեկան, բայց արդեն կարող է պաշտպանել իրենց ու մայրիկին՝ չնայած բռնցքամարտի ձեռնոցները դեռեւս նրա գլխից մեծ են: «Սարսափելի կարոտում եմ բռնցքամարտի դասերին: Հիմա մարզումների համար արժանի հակառակորդ ունեմ»,- գրել է երգչուհին:
Աղջկա հայրը գործարար Մաքսիմ Չերնյավսկին է, ում հետ Սեդոկովան ամուսնալուծվեց այս տարի: