«Միասին ենք կրկին՝ Երեւանս ու ես»․ Արմինկա

10:48   19 հունիսի, 2022

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, ժամանել է հայրենիք։ Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ցանցի նրա էջից։

289085306_1197052324451232_7963311194880532173_n(1).jpg (191 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրում Արմինկան կերպարանք է ընդունել ԵՐեւանի կենտրոնում։ Նա ոճային կերպարում է․ կրում է վարդագույն երանգի, զոլավոր պրինտով տաբատ, որը համադրել է տոպի հետ։ Նրա կերպարն մաբողջական են դարձնում նորաձեւ պայուսակն ու արեւապաշտպան ակնոցը։ «Միասին ենք կրկին՝ Երեւանս ու ես», - հրապարակումը մեկնաբանել է նա։

288839372_901388984595282_782952655376209308_n.jpg (124 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրին կից մեկնաբանություններում երգչուհին հուզիչ գրառում էր կատարել, ինչպես նաեւ պատմել էր այդ լուսանկարի պատմությունը։

«Այսօր հայրս կդառնար 85 տարեկան: Միակ բանը, որի համար շատ նեղվում եմ՝ Ալեքսի մեծանալն ու կարգին տղա դառնալը չտեսավ: Բայց վստահ եմ, որ մեր բոլորի սերն ու կարոտը մշտապես հասնում է իրեն՝ հավերժության մեջ: Պապ ջան, թող խաղաղություն լինի քեզ համար երկնքում։ Էս լուսանկարն արվել է 1986թ-ին՝ եղբորս խնդրանքով, երբ նա գտնվում էր ծառայության մեջ՝ սովետական բանակում: Մեր ընտանիքի՝թերեւս միակ ընտանեկան (թեեւ թերի) լուսանկարը», - գրել էր Արմինկան։



© NEWS.am STYLE