«Իմ մեծ սեր»․ Արեւիկ Ալավերդյանի եւ որդու լուսանկարը

13:49   19 հունիսի, 2022

Ամուսնությունից հետո Փարիզում բնակվող երգչուհի Արեւիկ Ալավերդյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու հետ։

288464111_160940206458696_6500955644467331023_n(1).jpg (267 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում մայր ու որդի ձեռք ձեռքի բռնած քայլում են։ Երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի, մուգ գույնի վերարկու։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են թրենդային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Իմ մեծ սիրո հետ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Արեւիկը։

282550694_546214586885976_5575580738215318328_n(1).jpg (193 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրում Արեւիկը պատկերված էր դստեր հետ։ Նա կրում էր սպիտակ բլուզ, մախրագույն կոստյում, սպորտային կոշիկներ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Միշտ քո կողքին», - ջերմ հրապարակումը մեկնաբանել էր նա։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ @melsdani



© NEWS.am STYLE