«Սիրում եմ հենց էս ժպիտս»․ Հրաչուհի Ութմազյան

16:41   19 հունիսի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

288852493_111215401535191_2778096235345676111_n(1).jpg (261 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին կրում է հետաքրքիր ձեւվածքով զգեստ։ Նա հավաքել է մազերը, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ «Սիրում եմ հենց էս ժպիտս», - հրապարակմանմեկնաբանություններում գրել է Հրաչուհին։

Հրաչուհի Ութմազյան

Օրեր առաջ հաղորդավարուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր վարդագույն բարձրակրունկների հետ։ Հրաչուհին արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել խոշոր վզնոցով։ «Հոգիս խաղաղ է, ժպիտս` իսկական»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE