18:37 18 նոյեմբերի, 2013Բուրլեսկի թագուհի Դիտա ֆոն Թիզը Կիեւում մասնակցել է աշխարհի երրորդ Vogue Café-ի բացմանը (առաջին երկուսը՝ Մոսկվայում եւ Դուբայում):
Ըստ «Сегодня»-ի, բացմանը մասնակցել է ուկրաինական ամբողջ բոմոնդը, իսկ հանդիսությունը վարել է Քսենիա Սոբչակը:
42-ամյա Դիտան իր պարացանկից երկու համար է ներկայացրել, որոնք նրան համաշխարհային հռչակ են բերել. լոգանք մարտինիով եւ փրփուրով լցված ոսկեգույն լոգարանում (20 րոպե ելույթի համար նրան շուրջ 100 հազար դոլար են վճարել):


Պարզվում է՝ լոգարանում մարտինին իսկական է եղել. ելույթից հետո 40 լիտր ըմպելիքը պարզապես թափել են: Իսկ հյուրերին նրբաճաշակ խորտիկներ են մատուցել՝ ոստրե եւ եղնիկի միս: