Բռնաբարության մեղադրանք․ ձերբակալվել է օսկարակիր կինոռեժիսոր Փոլ Հագիսը

23:33   19 հունիսի, 2022

Կանադացի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Փոլ Հագիսը ձերբակալվել է իտալական Պուլյա շրջանի Օստունի քաղաքում։ Նա մեղադրվում է սեռական բռնության մեջ։ Այս մասին գրում է La Repubblica թերթը՝ հղում անելով Բրինդիզիի դատախազության հայտարարությանը։

2006 թվականին «Վթար» ֆիլմի համար մի քանի «Օսկար»-ի դափնեկիրը Իտալիայի հարավում էր, որտեղ անցկացվում էր տեղական փառատոնը։

Ըստ մեղադրանքի՝ կինոռեժիսորը ստիպել է օտարերկրացուն սեռական հարաբերություն ունենալ, որին այնուհետեւ նա թողել է Բրինդիզիի օդանավակայանում՝ ֆիզիկական եւ հոգեբանական վատ վիճակում։ Կնոջն օգնել են օդանավակայանի աշխատակիցներն ու սահմանապահները։ Այնուհետեւ նա բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Դրա հիման վրա Հագգիսը ձերբակալվել է։



© NEWS.am STYLE