Շրթների 5 նորաձեւ երանգ 2013-ի աշնանը

20:09   18 նոյեմբերի, 2013

Աշնանը, որպես կանոն, գերիշխում են շրթներկի մուգ գույները՝ գինու եւ հասուն հատապտղի երանգները: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս փոձել նաեւ նեոնային-վարդագույնի եւ մուգ սալորագույնի միջին երանգը: Եվ այսպես՝ մասնագետների խորհուրդները

Նարնջագույն

Նարնջագույն շրթներկ ընտրելիս հիմնական կանոնը, որին անպայման պետք է ուշադրություն դարձնել, հետեւյալն է. որքան բաց է ձեր մաշկի գույնը, այնքան մուգ պետք է լինի շրթներկի երանգը: Սակայն կանոնները ստեղծվում են՝ խախտելու համար… Այդ պատճառով էլ հարկավոր է գնել այն, որը ձեզ իսկապես դուր է գալիս: Կարեւորը, որպեսզի շրթներկի երանգը ձեր մաշկի գույնից շատ բաց չլինի: Այդ ոչ միշտ է գեղեցիկ դիտվում:

 

Ինտենսիվ վարդագույն

Ոչ բոլորն են համարձակվում ինտենսիվ վարդագույն շրթներկ ընտրել: Սակայն նորաձեւության սիրահարներն արդեն հասցրել են գնահատել ընդհանուր կերպարի վրա այս գույնի կախարդական ազդեցությունը:

Եթե ձեզ դուր է գալիս այս գույնի շրթներկը, սակայն կասկածում եք, որ այն ավելորդ վառ տեսք կունենա, նաեւ շուրթերի փայլ գործածեք:

 

Գինեգույն

Մուգ, բարդ եւ հագեցած բուրգունդյան գույնն արդեն երկրորդ սեզոնն անընդմեջ չի զիջում դիրքերը: Դառնալով անցյալ աշնան բացարձակ ֆավորիտը՝ այս տարի նույնպես այն տարածված է:

Գինեգույնի երանգները բավական բարդ է ընտրել, քանի որ դրանք գոթական եւ մռայլ են: Բայց գինեգույնը, անխոս, շքեղ տեսք ունի:

Այս շրթներկն ընտրելիս կարելի է նաեւ թեթեւակիորեն ներկել թարթիչները, ընդգծել հոնքերի կամարը եւ անպայման սնգույր գործածել: Հակառակ դեպքում վամպիրի տեսք կունենաք:

 

Համարձակ նարդոսագույն

Չնայած աշնանը գերիշխում են շրթներկի մուգ երանգները, նորաձեւության սիրահարները կարող են փորձել նաեւ նեոնային-վարդագույնի եւ մուգ սալորագույնի միջին երանգը: Նարդոսագույն շրթներկ քչերն են սիրում, չնայած դրան, երբեմն ցանկանում ես (եւ նույնիսկ հարկավոր է) ինչ-որ ավելի վառ բան փորձել:

 

Կարմիր շրթներկ

Կարմիր շրթներկը կարելի է ներբողել: Այն կերպարին նուրբ եւ ավարտուն տեսք է տալիս՝ հին հոլիվուդյան գլամուրի երանգներով՝ հիշեցնելով Մերիլին Մոնրոյի մասին, ով միշտ ցնցող եւ սեքսուալ տեսք ուներ:

Սակայն կատարյալ կարմիր գույն ընտրելը բավական դժվար է, քանի որ այս գույնի բազմաթիվ երանգներ կան:

Շատ կանայք ասում են, որ կարմիրն իրենց չի սազում, սակայն դա ճիշտ չէ: Դուք կարող եք չհամարձակվել շատ վառ գույն գործածել, սակայն ճիշտ երանգ ընտրելու դեպքում պարզապես կփայլեք:

Կարմիր շրթներկ չե՞ք սիրում: Դուք պարզապես չեք կարողանում այն գործածել:

Աղբյուրը՝ Delfi woman



© NEWS.am STYLE