«Ճաշակդ ճակատագիր է»․ Ժաննա Բուտուլյանի հրապուրիչ կերպարը

10:42   21 հունիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային լուքը։

Ժաննա Բուտուլյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ շրջազգեստ է կրում ու տոպ։ Ժաննան արձակել է մազերն ու խոշոր աքսեսուարներ ընտրել։ «Ճաշակդ ճակատագիր է... Ճաշակիդ վրա լավ աշխատիր... Ու ես հիմա հագուստի մասին չեմ խոսում»,- գրել է դերասանուհին։

Ժաննա-Բուտուլյան1.jpg (111 KB)

Ավելի վազ տեղադրված կադրերում դերասանուհին վարդագույն հագուստ էր կրում՝ շրջազգեստ, տոպ-վերնաշապիկ։ Նա հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում ականջօղերը։ Ժաննան հրապարակումը չշէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Տիկնիկ», «Ամենասիրուն»։

 



© NEWS.am STYLE